Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը Կոսովոյին կոչ է արել Սերբիայի հետ հարաբերությունները բարելավել՝ Եվրամիությանն անդամակցելու նպատակին հասնելու համար:
«Առանց Սերբիայի հետ հարաբերությունների համապարփակ կարգավորման եւ համաձայնությունների լիարժեք իրականացման ես չեմ տեսնում ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջընթացի հասնելու հնարավորություն», - Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Տուսկը:
«Ես գիտեմ, որ դա դժվար կլինի, բայց ես դեռ զգուշավոր լավատես եմ, եւ երեկ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի եւ այսօր նախագահ Տաչիի հետ հանդիպումից հետո ես ավելի լավատես եմ եւ քիչ զգուշավոր»: