ԱՄՆ-ում Արցախի մշտական ներկայացուցիչը ելույթ է ունեցել Թաֆթսի համալսարանում

12:17     27 ապրիլի, 2018

Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը  ելույթ է ունեցել ապրիլի 19–ին ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցում կազմակերպված միջոցառմանը, որը նվիրված էր ղարաբաղյան շարժման 30-ամյակին, Հայաստանի Հանրապետության 100-ամյակին և Երևան քաղաքի 2800-ամյակին, հայտնում է Արցախի ԱԳՆ պաշտոնական կայքը:

Միջոցառումը կազմակերպել էին համալսարանի 2018 թ. Թավիթյան կրթաթոշակային ծրագրի հայ ուսանողները, որին  ներկա էին համալսարանի դասախոսներ, օտարերկրացի ուսանողներ և Բոստոնի հայ համայնքի ներկայացուցիչներ:


© armedia.am