ԱՄՆ-ի պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի գործերով օգնական Ուես Միթչելը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և Ուկրաինա: Այդ մասին հայտնում է ԱՄՆ Պետդեպարտամենտը, փոխանցում է «ՌԻԱ»-ն:
Բրյուսելում ապրիլի 27-ին կայանալիք՝ ՆԱՏՕ-ի նախարարական հանդիպումից հետո Միթչելը կայցելի Վրաստան: Ուղևորության ստույգ ամսաթիվը չի նշվում: Սպասվում է, որ Թբիլիսիում նա հանդես կգա «Վրաստանի հյուսիսատլանտյան ձգտումների» աջակցությամբ:
Նախատեսվում է, որ Կիև այցը կկայանա մայիսի 1-3-ը: Այստեղ Միթչելը կպաշտպանի Ուկրաինայի ինքնիշանությունը և կրկին կհորդորի երկրի կառավարությանը՝ բարեփոխումներ իրականացնել, նշել են Պետդեպարտամենտում: