ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ինը և Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինը ապառազմականացված գոտու սահմանագծին ի նշան խաղաղության և բարգավաճման սոճի են տնկել:
Ծառը, որն ընտրել են տնկվեցին, 1953 թ. էր աճեցվել: Դա այն ժամանակշրջանն էր, երբ զինադադարը ավարտվեց՝ արյունալի երեք տարի պատերազմով, երկու կորեական պետությունների միջև, որտեղ հարյուր հազարավոր մարդիկ մահացան: Այս մասին տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Կորեական երկու պետությունների ղեկավարները ծառի արմատները ծածկել են թերակղզու տարբեր վայրերից բերված հողի խառնուրդով: Նրանք այնուհետև սոճին ջրել են երկու երկրների մայրաքաղաքներով հոսող Տեդոնգան և Հանգան գետերի ջրով: Այդ ամենը, հանդիպման կազմակերպիչների մտահղացմամբ, խորհրդանշում Է Կորեայի ու նրա ժողովրդի միասնությունը, ինչպես նաև արտացոլում Է ապագա միավորման՝ Հյուսիսի և Հարավի ձգտումը: «Այս հողն իրենց ներկայացնում Է մեր ժողովուրդների կամքը: Սա նոր գարուն Է Հյուսիսի ու Հարավի միջև»,-արարողությանը նշել Է Կիմ Չեն Ընը:
Ծառի կողքին տեղադրված հուշատախտակի վրա փորագրված Է. «Այստեղ արմատներ են ձգել Խաղաղությունն ու Բարգավաճումը»: Մուն Չժե Ինն իր հերթին ցանկություն Է հայտնել, որ «միջկորեական հարաբերություններն աճեն այս սոճու հետ միասին»: Նաև հաղորդվում Է, որ Մուն Չժե Ինը և Կիմ Չեն Ընն զբոսնել են և զրուցել առանց երկու երկրների պատվիրակությունների անդամների: Երկու երկրների ղեկավարները շփվել են Փանմունջոմի տարածքում: