Երևանում բացվել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը

17:43     27 ապրիլի, 2018

FMD K&L Europe ընկերությունն այսօր Երևանում բացել է տարածաշրջանի ամենախոշոր բիոտեխնոլոգիական պարկը։  Այդ մասին հաղորդում է banks.am -ը: 

Հաղորդվում է, որ FMD K&L Europe-ը չին-ամերիկյան անդրազգային ընկերություն է, Հայաստանում գործում է արդեն 3 տարի, որի ընթացքում մոտ $4 մլն-ի ներդրում է արել։  

2018-ին ընկերությունը նախատեսում է ևս $3 մլն-ի ներդրումներ կատարել, աշխատատեղերի քանակը 170-ից հասցնել 250-ի, իսկ հետագայում՝ մինչև 500-ի։ 

Բիոտեխնոլոգիական պարկում ընկերությունը կհամագործակցի միջազգային դեղագործական խոշորագույն ընկերությունների հետ։ 


Տեխնոլոգիական պարկում «Շտիգեն» ընկերության կողմից տեղադրվել է հիբրիդային արևային էլեկտրակայան, որը խնայողությունից, շրջակա միջավայրի պաշտպանությունից բացի, ապահովում է անխափան աշխատանքը նույնիսկ էլեկտրականության անջատման դեպքում։


© armedia.am