Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետին

09:09     28 ապրիլի, 2018

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը ցավակցական հեռագիր է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին Տորոնտո քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի արդյունքում եղան մարդկային զոհեր և վիրավորներ: Կարեն Կարապետյանը ցավակցություն ու զորակցություն է հայտնել Կանադայի բարեկամ ժողովրդին և զոհվածերի հարազատներին, իսկ վիրավորներին մաղթել՝ շուտափույթ ապաքինում: 


© armedia.am