Մեծահասակների հավաքականի անդամ, 73 կգ քաշային Ֆերդինանդ Կարապետյանը, Իսրայելի Թել Ավիվ քաղաքում կայացած Եվրոպայի առաջնության եզրափակիչ գոտեմարտում, հաղթելով ադրբեջանցի ձյուդոիստ Հիդայաթ Հեյդարովին, դարձավ ձյուդոյի 2018 թվականի Եվրոպայի չեմպիոն: Նա կրկնեց հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Նազարյանի ցուցանիշը 13 տարի անց՝ բարձր պահելով մեր երկրի պատիվը: Այս մասին հայտնում է Հայաստանի ձյուդոյի ֆեդերացիան։
73 կգ քաշային կարգում մասնակցում էր նաև Արսեն Ղազարյանը, որին մեկ քայլ չբավարարեց բրոնզե մեդալ նվաճելուն և նա գրավեց 5-րդ տեղը:
81 կգ քաշային կարգում մասնակցում էր Վարդան Խաչատրյանը, ով սակայն ապարտվելով, դուրս մնաց հետագա պայքարից:
Առաջնությանը մասնակցում էին 44 երկրների 368 մարզիկներ՝ 215 ձյուդոիստ և 153 ձյուդոիստուհի: