Կորեական երկու պետություններն ընթացիկ տարում վերջ կդնեն պատերազմին

12:35     28 ապրիլի, 2018

Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությունն ու Հարավային Կորեան պայմանավորվել են ընթացիկ տարում հայտարարել երկու երկրների միջև ընթացող պատերազմի ավարտի մասին, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ կողմերը նաև քննարկել են Կորեական թերակղզու ամբողջական միջուկային զինաթափման հարցը։

Հիշեցնենք՝ ապրիլի 27-ին Կորեական երկու պետությունների ղեկավարները հանդիպել են։ Դա պատմական հանդիպում էր, քանի որ 65 տարվա ընթացքում առաջին անգամն էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը հատում է Հարավայինի սահմանը։


© armedia.am