Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը հաղթեց դանիացի Պատրիկ Ռեյնհարդ Նիլսենին, հայտնում է Boxing Scene-ը:
Հաղթանակն Արթուր Աբրահամին իրավունք տվեց պայքարելու աշխարհի չեմպիոնի կոչման համար:
Գերմանիայի Օֆֆենբուրգ քաղաքի «Բադեն» արենայում կայացած մենամարտի առաջին ռաունդում որևէ լուրջ հարվածներ չկային:
Հաջորդ 4 ռաունդներում բռնցքամարտիկներն առավել ակտիվ էին գործում: Աբրահամն իրեն բնորոշ պաշտպանական ոճից անմիջապես անցնում էր հարվածների: Ի վերջո Աբրահամը հաղթեց մրցավարների միանձնյա որոշմամբ:
Աբրահամը դարձավ վարկանիշային աղյուսակի առաջատար և նրա հաջորդ մենամարտը կլինի գերմիջին քաշային կարգի աշխարհի չեմպիոնի կոչման համար: