ԱՄՆ-ը Հայաստանին հորդորում է հասնել հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը

11:12     29 ապրիլի, 2018

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նոյերթի հայտարարություն է տարածել Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակի վերաբերյալ:

Հայտարարության մեջ ասվում է. 

«Միացյալ Նահանգները շարունակում է ուշադիր հետևել Հայաստանում տիրող իրավիճակին: Որպես Հայաստանի բարեկամ մենք բոլոր կողմերին հորդորում ենք իրականացնել բարեխիղճ բանակցություններ` Սահմանադրության հիման վրա նոր կառավարության ձևավորման շուրջ և հասնել այնպիսի հանգուցալուծման, որը կարտացոլի ՀՀ բոլոր քաղաքացիների շահերը: Մենք պաշտպանում ենք բոլոր կողմերի միջև երկխոսությանը նպաստելուն ուղղված նախագահ Սարգսյանի աշխատակազմի շարունակական ջանքերը: Մենք շարունակում ենք գոհունակությամբ արտահայտվել ցույցերի խաղաղ բնույթի վերաբերյալ և համոզմունք ենք հայտնում, որ առաջիկա օրերին անվտանգային ուժերն ու խաղաղ ցույցերի իրենց իրավունքն իրացնողները կշարունակեն զերծ մնալ բռնություններից»:


© armedia.am