Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ՀՀ վարչապետի թեկնածուի քվեարկության վերաբերյալ որոշում կկայացնի մայիսի 1-ին՝ Նիկոլ Փաշինյանի ծրագրին ծանոթանալուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին հայտնել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«ՀՀԿ խմբակցության ղեկավարը քվեարկությունից առաջ կհայտարարի մեր որոշման մասին», - հավելել է Շարմազանովը: