Բանգլադեշի հայկական եկեղեցին կարող է ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում

12:15     1 մայիսի, 2018

Դաքքայի Սուրբ Հարություն հայկական եկեղեցու խնամատար Արմեն Արսլանյանը հայտնել է Բանգլադեշում հայ համայնքի պատմության ուսումնասիրմանը խրախուսելու ծրագրերի մասին, հայտնում է News.am-ը։ Նա նաև մեծ ծրագրեր ունի Սուրբ Հարություն եկեղեցու առնչությամբ։ Արմեն Արսլանյանը կապ է հաստատել Բանգլադեշում ՀՀ դեսպանի, Բանգլադեշի մշակույթի նախարարի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ եկեղեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում ներառելու նպատակով։

«Գործընթացը բարդ է։ Այն պետք է սկսվի տեղի կառավարությունից, և Բանգլադեշի մշակույթի նախարար Ասադուզաման Նուրը այն սատարելու հետաքրքրություն է հայտնել», - ասել է Արսլանյանը։

 


© armedia.am