Ադրբեջանի Միլի Մեջլիսում (խորհրդարանում) կոչ են արել հատուկ նիստ գումարել Արցախի հարցով: Պատգամավոր Հուդրաթ Հասանգուլիևի խոսքով, Հայաստանում տիրող իրավիճակը կարող է վերաճել քաղաքացիական պատերազմի, հայտնում է РИА Новости-ն:
«Մենք պետք է որոշում կայացնենք և ժամանակին օգտագործենք մեր հողերն ազատագրելու հնարավորությունը: Քանի որ սպասվում է, որ Հայաստանում մոտ ժամանակներս տեղի կունենա քաղաքացիական պատերազմ: Մենք պետք է ուշադիր հետևենք իրավիճակին», - ասել է Հասանգուլիևը:
Պատգամավորը նաև առաջարկել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների ֆոնին Միլի Մեջլիսի հատուկ նիստ գումարել: