Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ջոն Քելին հերքել է NBC News հեռուստաալիքի այն տեղեկությունը, համաձայն որի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «ապուշ» է անվանել, հայտնում է NEWS.am-ը:
«Ես նախագահի հետ ավելի շատ ժամանակ եմ անցկացնում, քան որևէ մեկը, և մեր միջև հաստատվել են անհավանական անկեղծ ու ամուր հարաբերություններ»,- նշված է Քելիի հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածել է Սպիտակ տունը:
«Նա մշտապես տեղյակ է իմ դիրքորոշմանը, երկուսս էլ գիտենք, որ այս ամբողջ պատմությունը լիովին զառանցանք է,- ասել է նա: - Ես նախագահի, նրա օրակարգի և մեր երկրի հաստատակամ կողմնակիցն եմ»:
Երկուշաբթի NBC հեռուստաընկերությունը հայտնել էր, որ Քելին մի քանի անգամ քննադատել է Թրամփի ընկալումը այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսին է ներգաղթը, և իրեն ներկայացրել է մարդ, որը երկիրը պաշտապանում է նախագահի իմպուլսիվ պոռթկումներից:
Հաղորդագրության մեջ նշվում էր, որ Թրամփն ավելի ու ավելի շատ է հոգնում Քելիի այդպիսի տրամադրվածությունից: