Հավաքարարն աղբամանում 327 հազար դոլարի ոսկի է գտել

18:51     1 մայիսի, 2018

Կորեական Ինչխոն քաղաքի միջազգային օդանավակայանի աղբամաններից մեկում հավաքարարը մոտ 327 հազար դոլարի ոսկի է գտել, հայտնում է РИА Новости-ն:

Ոստիկանությունը պնդում է, որ ոսկիների տերն այդպես էլ չի հայտնվել: Եթե նա չհայտնվի առաջիկա վեց ամիսների ընթացքում, ոսկիները կմնան դրանք գտնողին:

Եթե ոսկիների իսկական տերը հայտնվի, գտնողին, ամեն դեպքում, կտրվի ոսկու 20%-ը: Սակայն, եթե պարզվի, որ ոսկին որևէ առնչություն ունի հանցագործության հետ, գտնողը ոչինչ չի ստանա:


© armedia.am