Բրիտանական «Royal Mint» պետական դրամահատարանը Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի և նրա հարսնացու Մեգան Մարքլի պատկերով մետաղադրամ է թողարկել, հայտնում է the Telegraph-ը:
Մետաղադրամի համար ընտրվել է նրանց նշանադրության պաշտոնական նկարը:
«Պատկերում զույգը, սիրով լի հայացքով, նայում է միմյանց, ինչը խոսում է արքայական զույգի միջև առկա կապի մասին», ասված է «Royal Mint»-ի կողմից տարածված հայտարարության մեջ: