Ալկոհոլային խմիչքներ՝ Air France-ի որոշ ինքնաթիռներում

22:19     1 մայիսի, 2018

Ուղևորները կարող են վայելել կոկտեյլներ և գարեջուր Air France-ի որոշ ինքնաթիռներում, հայտնում է Independent-ը:

Նման թռիչքները նպատակն է գրավել ավելի երիտասարդ՝ 18-35 տարեկան ուղևորներին:   Ինքնաթիռներում բացի ալկոհոլային խմիչքներից, ուղևորները կարող են վայելել օրգանական սնունդ, ինչպես նաև օգտվել թվային ժամանցի այլ միջոցներից:

Մեկ ուղղությամբ Փարիզից եվրոպական որևէ երկիր թռչող նման ինքնաթիռների տոմսի արժեքն է €49 (£43): Մինչդեռ Եվրոպայից դուրս ուղևորափոխադրման արժեքի մեկ ուղղությունը կազմում է €149:


© armedia.am