Ուղևորները կարող են վայելել կոկտեյլներ և գարեջուր Air France-ի որոշ ինքնաթիռներում, հայտնում է Independent-ը:
Նման թռիչքները նպատակն է գրավել ավելի երիտասարդ՝ 18-35 տարեկան ուղևորներին: Ինքնաթիռներում բացի ալկոհոլային խմիչքներից, ուղևորները կարող են վայելել օրգանական սնունդ, ինչպես նաև օգտվել թվային ժամանցի այլ միջոցներից:
Մեկ ուղղությամբ Փարիզից եվրոպական որևէ երկիր թռչող նման ինքնաթիռների տոմսի արժեքն է €49 (£43): Մինչդեռ Եվրոպայից դուրս ուղևորափոխադրման արժեքի մեկ ուղղությունը կազմում է €149: