Ամերիկյան Virgin Group-ի հիմնադիր Ռիչարդ Բրենսոնը ներկայացրել է Hyperloop One գլոբալ ցանցի իր տեսլականը: Նա տեսանյութը հրապարակել է Instagram-ի իր էջում:
Ընկերության կայքում ներկայացված է բեռնափոխադրումների զարգացման ծրագիրը՝ գերարագ տրանսպորտի միջոցով: Բրենսոնը և DP World լոգիստիկ ընկերությունը (ԱՄԷ-ից) ստեղծել են համատեղ DP World Cargospeed ընկերությունը, որը պետք է իրականացնի բեռների տեղափոխումը Hyperloop-ով:
Hyperloop-ի գաղափարը պատկանում է SpaceX-ի և Tesla-ի հիմնադիր Իլոն Մասկին: Նախագծն իրականացնում են Virgin Group, SpaceX և Hyperloop Transportation Technologies ընկերությունները:
Բրենսոնի ընկերությանը 2017թ.-ի դեկտեմբերին հաջողվել է Hyperloop-ում զարգացնել ռեկորդային 387 կմ/ժ արագության: Վերջնական նպատակն է հասնել 1200 կմ/ժ արագության: