«Ռեալ»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն անհնար է համարում ՊՍԺ-ի անդամ Նեյմարի տեղափոխությունը մադրիդյան ակումբ:
«Ես շատ եմ լսել Նեյմարի և «Ռեալ»-ի մասին, սակայն, լինեմ անկեղծ, ինձ համար դժվար է դա պատկերացնել: ՊՍԺ-ն նրա համար վճարել է բավական մեծ գումար: Դժվար է պատկերացնել, որ Նեյմարը երբևէ կխաղա «Ռեալ»-ում: Հնարավոր է, որ դա տեղի ունենա մի քանի տարի անց: Կարծում եմ, որ նրան ամեն ինչ դուր է գալիս Փարիզում»,- հայտարարել է Ռոնալդուն:
Հիշեցնենք, որ մարտի կեսերին The Mirror-ը հայտնել է, որ Նեյմարը հորը խնդրել է բանակցություններ սկսել «Ռեալ» տեղափոխվելու հետ կապված: Բրազիլացի ֆուտբոլիստը դժգոհություն է հայտնել ֆրանսիական առաջնության մակարդակի հետ կապված: