Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը երեքշաբթի Սան Խոսեում (Կալիֆորնիա) անցկացվող F8 կոնֆերանսի ժամանակ ներկայացրեց մի շարք թարմացումներ՝ նշելով, որ ապագայում այն կներկայացնի այցելությունների պատմության մաքրումը, և պլատֆորմը հնարավոր կլինի օգտագործվել որպես ծանոթությունների հավելված:
«Այսօր մենք ներկայացնում ենք հնարավորությունների նոր փաթեթ ծանոթությունների համար»,- ասել է Ցուկերբերգը՝ նշելով, որ նոր հնարավորությունները մոտ ապագայում հասանելի կլինեն և նախատեսված են այն մարդկանց համար, ովքեր «լուրջ հարաբերություններ» են փնտրում:
Cambridge Analytica ընկերությանն օգտատերերի տվյալների փոխանցման՝ վերջերս ծայր առած սկանդալի լույսով Ցուկերբերգը ներկայացրել Է սոցցանցի նորացումները, որոնք կվերաբերեն օգտատերերի տվյալների գաղտնիության և անվտանգության ապահովմանը:
Facebook-ի ղեկավարը հավելել Է, որ շուտով սոցցանցի օգտատերերը հնարավորություն կունենան առցանց տեսագրություն դիտելու իրենց ընկերների հետ միաժամանակ, նաև սոցցանցը կընդլայնի հնարավորությունները խմբեր ստեղծողների համար: