Մեյին Brexit-ի պայմանների վերաբերյալ վերջնագիր են ներկայացրել

14:44     2 մայիսի, 2018

Բրիտանացի խորհրդարանականները վերջնագիր են ներկայացրել վարչապետ Թերեզա Մեյին՝ պահանջելով հրաժարվել ԵՄ հետ մաքսային համագործակցությունից Brexit-ից հետո:

Մասնավրապես, խորհրդարանականները դեմ են ազգային մաքսատուրքերը Brexit-ից հետո ԵՄ տուրքերի հետ համապատասխանեցնելուն: Նրանց կարծիքով նախագիծը բավականին ծախսատար կարող է լինել և խոչընդոտել հետագայում ավելի նշանակալի համաձայնագրի կնքմանը:


© armedia.am