Հեծանվորդ Էդգար Ստեփանյանը կրկին ոսկե մեդալ է նվաճել

15:11     2 մայիսի, 2018

Հեծանվասպորտի Հայաստանի հավաքականի անդամ Էդգար Ստեփանյանը կրկին հաջող ելույթներ է ունեցել ԱՄՆ-ում, փոխանցում է «Արմենպրես»-ը:

Ստեփանյանը մասնակցել է «Dana Point Grand Prix»-ին: Հայ հեծանվորդը «Velo Pasadena Racing»-ի թիմում գրավել է առաջին տեղը:

Էդգար Ստեփանյանը մեկ տարով պայմանագիր ունի «Velo Pasadena Racing»-ի հետ: Սա Ստեփանյանի երկրորդ մեդալն էր ԱՄՆ-ում: Մինչ այս հայ հեծանվորդը «Ontario Race Series» մրցաշարում ևս արժանացել էր ոսկե մեդալի:


© armedia.am