Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը մի կողմ է հրել լուսանկարչին, ով փորձել է լուսանկարել իր կնոջը՝ Ռի Սոլ Չժուին, Հարավային Կորեա այցի ժամանակ: միջադեպի տեսագրությունը հրապարակել է The Mirror պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել, երբ Կիմ Չեն Ինը ցանկացել է իր կնոջը ներկայացնել Հարավային Կորեայի նախագահին:
Նշենք, որ սա առաջին դեպքն է, երբ Հյուսիսային Կորեայի առաջնորդին Հարավային Կորեայի նախագահի հետ հանդիպմանն ուղեկցում է նրա կինը: