Չինաստանը «երկիր-նավ» և «երկիր-օդ» դասի հրթիռներ է տեղակայել Նանշա (Սփրաթլի) արշիպելագի երեք կղզիներում, որի տարածքային պատկանելությունը վիճարկում են տարածաշրջանի մի շարք երկրներ: Այդ մասին հայտնում է ամերիկյան CNBC հեռուստաաալիքը:
Վերջինս աղբյուրների պնդմամբ՝ ԱՄՆ-ի հետախուզական տվյալները վկայում են վերջին 30 օրում Fiery Cross Reef, Subi Reef և Mischief Reef կղզիներում չինական հրթիռների տեղակայման մասին:
Սփրաթլի կղզիների տարածքը վիճարկում Է վեց պետություն՝ Չինաստանը, Վիետնամը, Տայվանը, Մալայզիան, Ֆիլիպինները և Բրունեյը: