Մայիսի 3-ը Արևի օրն է

12:17     3 մայիսի, 2018

Սկսած 1994թ. մայիսի 3-ին տարբեր երկրներում նշում են Արևի օրը, երբեմն այն անվանելով նաև Արևի համաշխարհային օր:

Արևը Երկրին ամենամոտ գտնվող աստղն է, բոլոր մյուս աստղերը մեզանից անհամեմատ ավելի հեռու են: Երկրի համար Արևը տիեզերական էներգիայի հզոր աղբյուր է: Այն տալիս է լույսը և ջերմությունը, որն անհրաժեշտ է բուսական և կենդանական աշխարհին և ձևավորում է Երկրի մթնոլորտի ամենակարևոր հատկությունները:

Էներգիայի վերականգնվող աղբյուրների օգտագործման հնարավորությունների ուղղությամբ ուշադրություն հրավիրելու և հիշեցնելու համար, որ Արևը կենսական նշանակություն ունի Երկրի հմար, Արևային էներգիայի միջազգային հանրության եվրոպական բաժինը (ISES-Europe) կամավորության հիմունքով ամեն տարի մայիսի 3-ին Արևի օր է կազմակերպում:

Մեր համար՝ երկրագնդի բնակիչների համար, արևի ամենակարևոր առանձնահատկությունն այն է, որ մեր մոլորակը և կյանքը առաջացել է նրա վրա:


© armedia.am