Իրանը նախազգուշացրել է, որ միջուկային գործարքից դուրս կգա ԱՄՆ-ից անմիջապես հետո

14:32     3 մայիսի, 2018

Թեհրանը կդադարեցնի իր մասնակցությունը իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրին, եթե Միացյալ Նահանգները դուրս գա համաձայնագրից: Այս մասին հայտարարել է   Մեծ Բրիտանիայում Իրանի դեսպան Համիդ Բաիդինեժադը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 «Եթե ԱՄՆ-ը դուրս գա համաձայնագրից, դա կնշանակի, որ ոչ մի համաձայնագիր չի մնացել»,- ասել է դիվանագետը: Նա պարզաբանել Է, թե դա կապված է այն բանի հետ, որ Վաշինգտոնի կողմից դա «համաձայնագրի կարևոր մասի լուծարում է և խախտում»:

Դեսպանի խոսքով՝ Թեհրանը համաձայնագրից ԱՄՆ-ի հնարավոր դուրս գալուն պատասխանի մի քանի տարբերակ է դիտարկում: «Դա կարող Է լինել ուրանի հարստացումը, գործակալության հետ մեր համագործակցության վերաիմաստավորումը, դրանք կարող են լինել նաև այլ գործողություններ, որոնք ներկայում գտնվում են քննարկման փուլում», - նախազգուշացրել է Բաիդինեժադը:


© armedia.am