Եթե լինի անհրաժեշտություն, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը կհանդիպի ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ իրենք բաց են լինելու քննարկումների համար, փոխանցում է News.am-ը։
Լրագրողի հարցին, թե արդյոք ծանոթացել է Լևոն Տեր- Պետրոսյանի հայտարարության հետ և ինչպես կմեկնաբանի, Փաշինյանն ասաց. «Կարդացի և ընդունեցի ի գիտություն»: