Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանի ուղեկցությամբ այցելել է հանրապետության արևելյան սահմանագծերից մեկը և տեղում ծանոթացել տիրող իրավիճակին ու զինվորների ծառայության ընթացքին:
Նույն օրը Մարտունի քաղաքում Արցախի ղեկավարն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել շրջվարչակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Քննարկվել են շրջանում մի շարք ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Կարեն Թովմասյանը, պաշտոնատար այլ անձինք: