Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր Ժիրինովսկին Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները կապել է ԱՄՆ-ի ազդեցության հետ և նշել, որ ԱՄՆ-ը սկսել է խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության, այլ երիտասարդության վրա։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Երևանյան «մայդանը» ցույց է տալիս, որ Միացյալ Նահանգները սկսել են խաղադրույք կատարել ոչ թե մտավորականության վրա, ինչպես դա անում էին Ռուսաստանում և այլ երկրներում, որտեղ իրավիճակը սրելու փորձերը ձախողվեցին, այլ երիտասարդների վրա։ ԱՄՆ-ը հասկացել է, որ մտավորականությունն ավելի իներտ է և ոչ այնքան վճռական, հաճախ պատրաստ չէ կոշտ գործողությունների: Իսկ երիտասարդները ցանկանում են, որ իրենց սերունդը զգա, թե ինչ է հեղափոխությունը և գործում են ավելի ագրեսիվ: Եվ դա արդյունքներ է տալիս»,- նշել է Ժիրինովսկին: