Արցախի նախագահը հանդիպել է ԱԺ խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ

19:14     3 մայիսի, 2018

Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 3-ին հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարների և մշտական հանձնաժողովների նախագահների հետ, հայտնում է Արցախի Նախագահի պաշտոնական կայքը:

Քննարկվել են պետականաշինությանը, երկրի ներքին և արտաքին քաղաքականությանը վերաբերող մի շարք հարցեր:

Հանդիպմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, փոխնախագահ Վահրամ Բալայանը:


© armedia.am