ԱՄՆ-ն պատրաստ է համագործակցել Հայաստանի նոր կառավարության հետ. Պետդեպ

11:33     4 մայիսի, 2018

Հայաստանում ընթացող քաղաքական գործընթացը Հայաստանի ներքին հարցն է, հայ ժողովրդինը և նրանց խորհրդարանի անդամներինը: «Ամերիկայի Ձայնի» հաղորդմամբ, այս մասին ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի մի խոսնակ` ավելացնելով. «Մենք վստահ ենք, որ նրանք այդ հարցը կլուծեն խաղաղ եղանակով և համաձայն սահմանադրության ու բոլոր կանոնների: Մենք, որպես Հայաստանի բարեկամ երկիր ու գործընկեր, միշտ խրախուսել ենք քաղաքական փակուղուց դուրս գալու նպատակով գնալ կառուցողական երկխոսության: Հիմա էլ հորդորում ենք նոր կառավարության խաղաղ ձեւավորում համաձայն բոլոր կանոնների և ի նպաստ բոլոր հայերի շահերի:

Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը արժեքավոր գործընկերներ են: Եվ պատրաստ ենք երկու կողմերի համար հետաքրքրություն վայելող հարցերի շուրջ սերտորեն աշխատել նոր կառավարության հետ, երբ այն կազմավորվի», - ասել է ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի խոսնակը:


© armedia.am