Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 73-րդ տարեդարձին ընդառաջ ԵԱՀԿ-ում ԱՊՀ մի շարք երկրների մշտական ներկայացուցիչները հայտարարել են կազմակերպության տարածքում նացիստական գաղափարախոսության վերածնվելուն դիմակայելու անհրաժեշտության մասին:
Այս մասին ասված է ԵԱՀԿ-ում Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի մշտական ներկայացուցիչների համատեղ հայտարարության մեջ, որը հնչեցվել է կազմակերպության մշտական խորհրդի նիստում, փոխանցում է «ՌԻԱ»-ն:
«Անվտանգության բազմապատկվող մարտահրավերների եւ անդրսահմանային սպառնալիքների ֆոնին այսօր ԵԱՀԿ-ի տարածքում վերստին անհրաժեշտ Է պետությունների ջանքերի միավորումը գոյություն ունեցող հակամարտությունների խաղաղ լուծման եւ նոր հակամարտությունների կանխման նպատակով: Մենք համոզված ենք, որ դա Է միակ միջոցը ներկա եւ ապագա սերունդներին զերծ պահելու նոր պատերազմների արհավիրքներից»,- ընդգծել են դիվանագետները: