Ղազախստանի նախագահ Նուրսուլտան Նազարբաևը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, որի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանի ընթացիկ ներքաղաքական իրավիճակը։ Այս մասին հայտնում են Ղազախստանի նախագահի աշխատակազմից։
«Նուրսուլտան Նազարբաևը վստահություն է հայտնել, որ բերկամ հայ ժողովուրդն իրավական դաշտի շրջանակներում կառուցողական երկխոսության միջոցով կգտնի ստեղծված ճգնաժամից դուրս գալու ճիշտ ելքը», - ասվում է հաղորդագրության մեջ։