ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ԿԺԴՀ-ի, Իրանի իրավիճակը, ինչպես նաև հավասար պայմաններում առևտուր անելու հեռանկարը, այդ թվում նաև Չինաստանի հետ: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է NEWS.am-ը:
«Առաջնորդները քննարկել են արդար և փոխշահավետ առևտրի հարցը, մասնավորապես՝ Չինաստանին առնչվող»,- ասվում է հաղորդագրության մեջ։
«Նախագահը նաև հավաստիացրել է Մեյին, որ մտադիր է երաշխիք ստանալ, թե Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա»- ավելացրել են Սպիտակ տան հայտարարության մեջ: