Թուրքիայում հայկական անտիկվար թաս են վաճառքի հանել

16:00     6 մայիսի, 2018

Թուրքիայի առք ու վաճառքի կայքերից մեկում հայկական գրերով թաս է վաճառքի հանվել: Այս մասին փոխանցում է NEWS.am-ը:

Թասը վաճառողն այն գնահատել է 200 դոլար։ Վաճառողը նշել է, թե թասը մի փոքր վնասվածք ունի, սակայն օրիգինալ հայկական թաս է:


© armedia.am