Գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևան, ով Փհենչհանի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է դարձել, դադարեցրել է համագործակցությունն իր մարզիչ և ուսուցիչ Էթերի Տուտբերիձեի հետ:
Այս լուրի հրապարակման ֆոնին տարբեր ռուսական լրատվամիջոցներ կարծիք էին հայտնել, որ Մեդվեդևան կարող է փոխել մարզական քաղաքացիությունը և երկիրն ու հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, քանի որ մարզուհու հայրը հայ է (Արման Բաբասյան):
Ինչպես հայտնում է ArmSport-ը` ավելի ուշ Մեդվեդևան Russia Today-ին տված հարցազրույցում նշել է, որ չի պատրաստվում փոխել քաղաքացիությունը և հանդես գալ ուրիշ երկրի համար: 18-ամյա չեմպիոնուհու խոսքով՝ նման խոսակցություններ տարածվում են այն պատճառով, որ մարդիկ չափից դուրս շատ են անհանգստանում: