Ֆինլանդիայի բնակիչներից մեկը լիճ է հայտնաբերել, որն ասես ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի «երկվորյակը» լինի: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` հղուն կատարելով Yle լրատվամիջոցին:
Անտտի Կալլիո անունով տեղի բնակիչը ուսումնասիրել է Կայաանի քաղաքի մոտակա տեղանքի քարտեզը, երբ նկատել է ծանոթ ուրվագծեր։ Նրա խոսքով՝ սկզբում ինքը ոչ մի արտասովոր բան չի նկատել Վիմպելինլամպի լճի մեջ, սակայն նայելով արբանյակային քարտեզներին` նմանություն է հայտնաբերել։
Տղամարդն իր հայտնագործության մասին հայտնել է սոցցանցերում։ Շատ օգտատերեր համաձայնել են նրա կարծիքի հետ ու հաստատել, որ լճի ուրվագիծն իսկապես նման է ԱՄՆ նախագահի պրոֆիլին։