Ֆուտբոլային գնդակների հսկա մակետները, որոնք խորհրդանշում են Ռուսաստանում կայանալիք աշխարհի գավաթի առաջնությանը մասնակցող 32 երկրներ Մեքսիկայից կմեկնեն Մոսկվա, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:
Գործերի ցուցահանդեսը գրեթե մեկ ամիս ընթանում է Մեքսիկայի կենտրոնական Ռեֆորմե պողոտայում: Յուրաքանչյուր մակետ նկարել է Locos por el Arte («Արվեստով հափշտակվածները») արտիստական խմբի առանձին նկարիչ, ասված է խմբի հաղորդագրության մեջ:
«Աշխարհի առաջնությունը շուտով կսկսվի, և Ball Parade («Գնդակների շքերթ») ցուցահանդեսի ցուցանմուշները ճանապարհորդություն կկատարեն, որպեսզի ժամանակին տեղ հասնեն և աշխարհին ցուցադրեն մեքսիկական մշակույթն ու արվեստը»,- նշում է նկարիչների խումբը:
Աշխարհի առաջնությանը մասնակցող յուրաքանչյուր երկրի ոճով նկարված գնդակների մակետները պետք է հաղթահարեն ավելի քան 10.4 հազար կիլոմետր և կտեղադրվեն անմիջապես Մոսկվայի Կարմիր հրապարակում, նշում է Locos por el Arte-ն: Ցուցահանդեսին մասնակցության մեկնումը նախատեսված է մայիսի 13-ին:
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունն առաջին անգամ տեղի կունենա Ռուսաստանում 2018 թվականի հունիսի 14-ից մինչև հուլիսի 15-ը: