Իրանի հետ համաձայնագրից ԱՄՆ-ի դուրս գալը կարող է հանգեցնել պատերազմի. Մակրոն

12:40     7 մայիսի, 2018

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանի հետ միջուկային գործարքից հրաժարվելը կարող է հանգեցնել պատերազմի: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը գերմանական Spiegel պարբերականին տված հարցազրույցում։

«Սա նշանակում է, որ մենք բացում ենք Պանդորայի արկղը, կարող է պատերազմ սկսվել»,- ասել է Մակրոնը:

Միևնույն ժամանակ Ֆրանսիայի նախագահը կասկածանք է հայտնել, որ ԱՄՆ նախագահը ձգտում է նոր հակամարտություն բռնկել:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է մայիսի 12-ից ոչ ուշ հայտնել դո՞ւրս է գալիս ԱՄՆ-ը գործարքից, թե՞ ոչ:

 


© armedia.am