Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողները հարյուրից ավելի զինվորական հուշահամալիրներ ու հուշարձաններ են վրականգնել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 73-րդ տարեդարձի նախաշեմին: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում կատարելով ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությանը:
Գյումրիի և Երևանի զինվորական կայազորների տարածքում միավորման զինծառայողները հուշարձանների նորոգման ու ներկման աշխատանքներ են կատարել «Ռազմական փառք», «Պատվո բլուր», «Տանկիստ մարտիկներին», «Հրետավոր մարտիկներին» հուշահամալիրներում և զինվորական այլ գերեզմանատներում: Նաև զինվորական ավաններում ու դրանց սահմաններից դուրս կատարվել են ներկման աշխատանքներ, վերականգնվել են ռազմական տեխնիկայի պատվանդանները, բարեկարգվել Է դրանց հարակից տարածքը:
Մայիսի 9-ին Գյումրիում և Երևանում կանցկացվեն հանդիսավոր միջոցառումներ՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրվան: Գյումրիի «Ռազմական փառք» և Երևանի «Մայր Հայաստանի» հուշահամալիրներում կանցկացվեն տոնական հանրահավաքներ և Գյումրիի ու Երևանի կայազորների ստորաբաժանումների հանդիսավոր տողաններ, զինծառայողներն ու նրանց ընտանիքների անդամները ծաղկեպսակներ ու ծաղիկներ կդնեն Անմար կրակի մոտ և ռուս զինվորների շիրիմներին: