Իսրայելը որոշել է պատերազմել Իրանի հետ

16:53     7 մայիսի, 2018

Իսրայելը թույլ չի տա «թշնամի Իրանի ներկայությունը իր հյուսիսային սահմաններին»։ Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն։

«Մենք վճռական ենք կանգնեցնելու մեր դեմ Իրանի ագրեսիան, եթե նույնիսկ դա հակամարտություն կնշանակի», -  ասել է նա՝ հավելելով, որ «ավելի լավ է դա անել հիմա, քան հետո»։ Վարչապետը հստակեցրել է, որ Իսրայելն իրադրությունը սրելու միտում չունի՝ չնայած «պատրաստ է ցանկացած սցենարի»։

Նեթանյահուն նշել է, որ Սիրիայում Թեհրանի ռազմական ներկայության ուժգնացումը համարվում են Իսրայելի դեմ ուղղված գործողություններ։ Նրա խոսքով՝ վերջին ամիսներին Իրանը հակամարտության գոտի հարձակողական և պաշտպանողական զենք է տեղափոխում, այդ թվում՝ հարվածային անօդաչուներ, ՀՕՊ և «երկիր-երկիր» դասի հրթիռներ։


© armedia.am