Գարո Փայլանը` Էրդողանին. «Լռի՛ր»

17:57     7 մայիսի, 2018

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ -HDP) հայ պատգամավոր Գարո Փայլանն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախընտրական այն խոստմանը, որ ինքը բարելավելու է Թուրքիայում ապրող ցածր եկամուտ ունեցող քաղաքացիների դրությունը: «Արցախպրես»-ի հաղորդմամբ, Փայլանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է հետևյալ գրառումը.

«Նա 16 տարի կառավարում է երկիրը։ Իր մի բուռ կողմնակիցներից բացի մեր մյուս քաղաքացիները գտնվում են աղքատության մեջ և պարտքերի տակ։ Եվ նա դեռ ասում է, որ եթե 5 տարի էլ ինձ տաք, ապա դրությունը ավելի կլավանա։ Լռի՛ր»։

 


© armedia.am