2017-ին ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով. Կարեն Կարապետյան

19:01     7 մայիսի, 2018

2017թ., նախորդ տարվա համեմատ, ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 45.2%-ով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը՝ ներկայացնելով տրանսպորտի ոլորտում բարեփոխումների վիճակագրությունը:

«Այդ թվում՝ միջպետական բեռնափոխադրումների մասով արտահանումը աճել է 23%-ով, ներկրումը աճել է 37,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել են 46,8% ով:

2018թ. առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավտոմոբիլային տրանսպորտով բեռնափոխադրումների ծավալն աճել է 24.0%-ով, այդ թվում՝ արտահանումն աճել է 13.7%-ով, ներկրումն աճել է 44,8%-ով, ներհանրապետական բեռնափոխադրումներն աճել է 22.6% ով»,- գրել է Կարեն Կարապետյանը։


© armedia.am