Գերմանիայում գնացքներ են բախվել. կան զոհեր

11:02     8 մայիսի, 2018

Գերմանիայի Բավարիայի դաշնային երկրամասի Այհահ քաղաքի կայարանի մերձակայքում մարդատար և բեռնատար գնացքներ են բախվել: Ինչպես հայտնում է DPA գործակալությունը՝ ոստիկանությանը հղումով, զոհվել է առնվազն երկու մարդ՝ մի ուղևորուհի և մեքենավարը: Հաղորդվում է նաև առնվազն 14 տուժածի մասին: Նրանցից երեքի վիճակը գնահատվում է ծանր:

Արտակարգ պատահարը տեղի է ունեցել մայիսի 7-ի երեկոյան Ինհոլշտադտ-Աուգսբուրգ երկաթուղու միագիծ տեղամասում: Գնացքների բախման պատճառը դեռևս հայտնի չէ:


© armedia.am