Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում քաղաքապետի ընտրությունների հաղթողի քիթը կոտրել են

11:47     8 մայիսի, 2018

Գերմանիայի հարավ-արևմտյան Ֆրայբուրգ քաղաքում քաղաքապետի ընտրությունների հաղթող քիթը և մի քանի ատամները կոտրել են, փոխանցում է NEWS.am-ը՝ հղվելով BBC-ին:

Ընտրություններում անկախ թեկնածու Մարտին Հոլնը կողմնակիցների հետ հաղթանակն էր նշում, երբ նրան է մոտեցել մի անծանոթ տղամարդ և հարվածել դեմքին:

Հարձակվողին ձերբակալել են: Քննության տեղեկություններով՝ հարձակումը պայմանավորված չէ տղամարդու քաղաքական հայացքներով: Նշվում է, որ նրա մոտ նկատվել են հոգեկան հիվանդության նշաններ:

Մարտին Հոլնին հաջողվել է ընտրություններում շրջանցել Դիթեր Սալոմոնին, որը մինչ այդ 16 տարի քաղաքի ղեկավարն էր:


© armedia.am