Գերմանիայի հարավ-արևմտյան Ֆրայբուրգ քաղաքում քաղաքապետի ընտրությունների հաղթող քիթը և մի քանի ատամները կոտրել են, փոխանցում է NEWS.am-ը՝ հղվելով BBC-ին:
Ընտրություններում անկախ թեկնածու Մարտին Հոլնը կողմնակիցների հետ հաղթանակն էր նշում, երբ նրան է մոտեցել մի անծանոթ տղամարդ և հարվածել դեմքին:
Հարձակվողին ձերբակալել են: Քննության տեղեկություններով՝ հարձակումը պայմանավորված չէ տղամարդու քաղաքական հայացքներով: Նշվում է, որ նրա մոտ նկատվել են հոգեկան հիվանդության նշաններ:
Մարտին Հոլնին հաջողվել է ընտրություններում շրջանցել Դիթեր Սալոմոնին, որը մինչ այդ 16 տարի քաղաքի ղեկավարն էր: