ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է հրաժարվել ԻԿրանի միջուկային ծրագրի շուրջը գործարքից և պատժամիջոցներ սահմանել Թեհրանի դեմ, գրում է New York Times թերթը:
«Նախագահ Թրամփը, ամենայն հավանականությամբ, հակված է հրաժարվելու գործարքից և վերստին պատժամիջոցներ սահմանելու Իրանի նկատմամբ, որոնք դադարեցվել էին 2015 թվականի հուլիսին Վիեննայում ձեռք բերված համաձայնությանը համապատասխան»,- գրում է պարբերականը՝ վկայակոչելով բանակցություններին մոտ կանգնած դիվանագետների:
Սակայն, նշվում է, որ պարզ չԷ, թե Միացյալ Նահանգների ղեկավարը ձեռնպահ կմնա արդյոք այդ քայլից՝ Եվրոպայի երկրներին թույլ տալով տնտեսական հարաբերություններ ունենալ Թեհրանի հետ՝ միևնույն ժամանակ «ԱՄՆ-ի կողմից պատժի չենթարկվելով»: