Բրազիլիայի նախագահի կինը՝ Միշել Տեմերա-Մարսելան, բոլորին զարմացրել է իր անսպասելի արարքով: Տեղի ԶԼՄ-ները պարզել են, որ ապրիլի վերջին նա փրկել է լճակում խեղդվող իր շանը՝ Պիկոլիին, հայտնում է RG.ru-ն:
Մարսելա Տեմերն իր որդու հետ զբոսնելիս է եղել պետության ղեկավարի նստավայրի շրջակա տարածքում այն պահին, երբ Պիկոլին նետվել է լճակի մեջ բադերի հետ խաղալու համար:
Որոշ ժամանակ անց, չնկատելով շանը ջրի մեջ, Մարսելա Տեմերը խնդրել է իր թիկնապահին փրկել շանը: Սակայն թիկնապահը դա չի արել, ուստի առաջին տիկինն ստիպված է եղել անձամբ նետվել ջուրը և դուրս բերել Պիկոլիին: Այդ միջադեպից հետո թիկնապահին աշխատանքից հեռացրել են: