Հանրապետական կուսակցության անդամները չեն լինի Նիկոլ Փաշինյանի կառավարությունում: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը, փոխանցում է News.am-ը։
«Ընդդիմադիր կուսակցությունը չի կարող լինել Կառավարությունում: Այս պահից մենք ընդդիմություն ենք և վարչապետ Փաշինյանը թող ձևավորի իր կառավարությունը»,-ասել է նա:
Շարմազանովը նշել է, որ առաջին քայլերը որպես ընդդիմություն գործելու են Հայաստանի, հայ քաղաքացու և Արցախի բարօրության համար. «Մենք կառուցողական ընդդիմություն կլինենք պետական մտածողությամբ»: